Դեպի վեր
Նորություններ

29.03.2019

Կոմիտեի բողոքարկման հանձնաժողովի «դրսից» անդամը կլինի Փաստաբանների պալատից


 ՀՀ փաստաբանների պալատի և Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարները համաձայնության եկան Կոմիտեի բողոքարկման արտագերատեսչական հանձնաժողովում համագործակցության շուրջ։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն առաջարկեց, իսկ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունեց այդ հանձնաժողովում Պալատից որևէ անդամ ընդգրկելու գաղափարը։ Doing Business-2020 զեկույցի պահանջն է վերադասության կարգով բողոքարկման ինստիտուտի ներդրումը և հանձնաժողովում որևէ հասարակական կազմակերպության անդամի ներառումը։

 Առաջիկայում Պալատին կներկայացվի հանձնաժողովի ձևավորման կարգը, իսկ Պալատն՝ իր ներկայացուցչի անունը, որպեսզի Կոմիտեի ղեկավարը ստորագրի համապատասխան հրամանը։

 Պալատի և Կոմիտեի ներկայացուցիչներն այլ մակարդակներում համագործակցության պայմանավորվածություն նույնպես ձեռք բերեցին՝ ոլորտի իրավաբանական նրբությունների շուրջ դասընթացից մինչև հատուկ վերապատրաստում։