Դեպի վեր
Նորություններ

02.04.2019

Ճանաչողական առաջին այցով Կոմիտեում էին Լեհաստանի դեսպանության ներկայացուցիչները


 Հայաստանում Լեհաստանի դեսպանության խորհրդական, քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Մարեկ Ռեշուտային Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը ներկայացրեց համակարգում վերջին 7 ամիսներին արվածն ու առաջիկա խոշոր ծրագրերը, որոնք բոլորը, նրա խոսքով, կարելի է տեղավորել մեկ կարգախոսի ներքո՝ «Նոր կադաստր»։

 Կողմերն ուրվագծեցին հարցերի նախնական այն շրջանակը, որում ցանկալի կլինի հետագա համագործակցությունը։ Մելիքյանը նշեց, որ հայկական կադաստրի համար ուսանելի կարող են լինել կադաստրային մեր այժմյան խնդիրների լեհական լուծումները։