Դեպի վեր
Նորություններ

11.04.2019

Կառավարությունը հաստատեց հողերի 2019թ. կադաստրային գների վերաբերյալ որոշումը


 Հայաստանի կառավարությունն ապրիլի 11-ի նիստում հաստատեց ՀՀ հողային ֆոնդի ըստ նպատակային նշանակության հողերի 2019 թ. կադաստրային գների վերաբերյալ որոշումը (նախագծի հեղինակ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե)։

 Ըստ այդմ, գնային փոփոխություններ չկան։ Արդյունքում կձևավորվեն Հայաստանի համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի 2019 թվականի հարկման բազաները։