Դեպի վեր
Նորություններ

16.04.2019

Մասնագիտական հերթական դասընթացն է նախաձեռնել «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը


 Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն աշխատակիցների, ինչպես նաև համակարգում չաշխատող անձանց համար կազմակերպում է անշարժ գույքի ռեգիստրի պատրաստման դասընթաց։

 6-շաբաթյա դասընթացը ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական կենտրոնում (Երևան, Կոմիտասի պող., 35/2 շենք) շաբաթվա 1-ին, 3-րդ և 5-րդ աշխատանքային օրերին անցկացվելու է ժամը 18։30-ից 20։30-ը, իսկ շաբաթ օրը՝ ժամը 12։00-ից 16։00-ն։ Նախատեսված է տեսական դասերի 50 ժամ (28 ժամը՝ անշարժ գույքի գրանցման ոլորտ, 8 ժամը՝ հողաշինարարության և հաշվառման ոլորտ, 6 ժամը՝ գեոդեզիայի և քարտեզագրման ոլորտ, 4 ժամը՝ անշարժ գույքի գնահատման ոլորտ, 2 ժամը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում, 2 ժամը՝ դատական համակարգ)։ Գործնական աշխատանքը համակարգում չաշխատող անձանց համար կկազմակերպվի աշխատանքային 1 շաբաթվա բոլոր 5 օրերին, ժամը 9։00-ից 13։00-ն, իսկ համակարգում աշխատողների համար՝ 2 օր, ժամը 9։00-ից 13։00-ն։

 Համակարգում չաշխատող ֆիզիկական անձանց վճարումը դասընթացի համար 50 հազար դրամ է (ԱԱՀ-ը՝ ներառյալ), իրավաբանական անձանց վճարումը՝ 100 հազար դրամ (ԱԱՀ-ը՝ ներառյալ)։


 Դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն ՊՈԱԿ-ի ընդհանուր բաժին. հեռ՝ 010 - 54 01 66։

 Դասերը կսկսվեն 2019թ. մայիսի 27-ին, կավարտվեն հուլիսի 8-ին։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մայիսի 20-ը։

 Դասերի թեմաներն են՝ 
1. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման իրավական հիմքեր,
2. պետական գրանցման վարույթը և տեղեկատվության տրամադրում,
3. պետական գրանցման առաձնահատկություննեը,
4. պայմանագրերի կողմերի ստորագրությունների իսկության ճանաչում,
5. պետական գրանցման համակարգի ֆինանսավորում, պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության վճարովիություն և կատարման ժամկետներ, 
6. իրավունքների պետական գրանցման վարույթի կասեցում, դադարեցում և մերժում,
7. պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգ,
8. ՀՀ հողային ֆոնդը , hողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերը, գործառնական նշանակությունը, հողամասերի թույլատրված օգտագործումը,
9. շինությունների հատակագծին և բնութագրին ներկայացվող պարտադիր պահանջներ,
10. hողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգ:
11. ժամանակակից արբանյակային տեխնոլոգիաներով իրական ժամանակում գործող ռեֆերենց դիրքորոշման կայանների օգտագործման աշխատանքային սկզբունքներ,
12. տեղագրական և կադաստրային հատակագծերում և քարտեզներում օգտագործվող կոորդինատային համակարգեր, 
13. երկրատեղեկատվական համակարգերի ներդրումն ու զարգացումը ՀՀ-ում,
14. անշարժ գույքի կադաստրային գնահատման օրենսդրություն, կադաստրային գնահատման ընթացակարգեր,
15. դատական պրակտիկայի ամփոփում,
16. ARPIS էլեկտրոնային համակարգում անշարժ գույքի ռեգիստրերի կողմից իրականացվող գործառույթների (մուտքագրումների, տվյալների լրացման, գործարքների ընտրության և այլն) մեթոդական ցուցումներ,
17. քարտեզագրության նյութերի մշակման նոր տեխնոլոգիանների կիրառում, տեղեկատվության կառավարում: