Դեպի վեր
Նորություններ

17.04.2019

ՀԻՇԵՑՈՒՄ. Կոմիտե ուղարկած դիմումում պետք է նշել պարտադիր տվյալները, և այն պետք է հայերեն լինի


 Հարգելի′ քաղաքացիներ, 

ուշադի′ր եղեք, որպեսզի ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին (info@cadastre.am) ուղարկած Ձեր դիմումում ապահովվի լեզվական պահանջը և առկա լինեն հետևյալ տվյալները.


ա) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը,

բ) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),

գ) վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը,

դ) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա),

ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են),

զ) դիմումը պետք է գրված լինի հայերեն (Հայաստանի ազգային փոքրամասնությունների կամ օտարերկրացիների դեպքում՝ կից հայերեն թարգմանությամբ):


 Նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում դիմումին ընթացք չի տրվի և հետ կվերադարձվի: Պահանջները սահմանված են ըստ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ հարուցելու մասին ՀՀ օրենքի։