Դեպի վեր
Նորություններ

25.04.2019

Կադաստրի կոմիտեն ընդունում է որակավորման մասնագիտական հանձնաժողովի անդամության հայտեր


 ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն անշարժ գույքի գնահատման գործունեության որակավորման մասնագիտական հանձնաժողովի անդամի թափուր տեղերը համալրելու նպատակով հրավիրում է առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գործող գնահատողների:

 Ցանկացողները պետք է մինչև 2019 թ. ապրիլի 26-ը, ժամը 18:00-ն հետաքրքրության նամակ ուղարկեն main@cadastre.am հասցեով՝ վերնագրում (Subject) նշելով Committee Member ։

 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանի ընդունարան՝ 060-474106: