Դեպի վեր
Նորություններ

26.04.2019

2019 թ. մարտ ամսին անշարժ գույքի գործարքները փետրվարի համեմատ աճել են 15 տոկոսով


 2019 թվականի մարտ ամսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15’213 գործարք. ցուցանիշը 2019 թվականի փետրվարի համեմատ աճել է 15.0 %-ով, իսկ 2018 թվականի մարտ ամսվա համեմատ` 6.7 %-ով :

 

 Երևանում 2019 թվականի մարտ ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի փետրվարի համեմատ աճել են 1.9 %-ով, իսկ 2018 թվականի մարտ ամսվա համեմատ՝ 9.6 %-ով:

 Մարզերի քաղաքներում 2019 թվականի մարտ ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի փետրվարի համեմատ աճել են 0.8 %-ով: