Դեպի վեր
Նորություններ

29.04.2019

Շուկայի վերլուծությունը՝ 15 օրում (աշխատանքային խորհրդակցություն)


 Անշարժ գույքի շուկայի ամսական վերլուծությունը Կադաստրի կոմիտեում այսուհետ պետք է արվի հերթական ամիսն ավարտվելուց հետո առավելագույնը 15 օրում։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօրվա խորհրդակցությանը ոլորտը համակարգող տեղակալ Արայիկ Սահակյանին առաջարկեց այս շաբաթվա ընթացքում քննարկել նման ժամկետում վերլուծությունը պատրաստելու, հրապարակելու և Վիճակագրական կոմիտե ուղարկելու հնարավորությունները։

 

 

 Պրն Պետրոսյանի ցուցումով ծառայողական քննություն կսկսվի, թե ինչու անշարժ գույքի գնահատման որակավորման քննությունները մինչև օրս չեն կատարվում Best Soft ծրագրով, ինչպես ամիսներ առաջ բոլոր քննությունների համար հանձնարարել է ղեկավարը.

 «Բոլոր նրանք, ովքեր չեն կատարում Կոմիտեի ղեկավարի հանձնարարականները, թող պատրաստ լինեն դրա համար պատասխանատվության»։