Դեպի վեր
Հայտարարություններ

30.04.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է 2019 թվականի հունիսի 4-ին ժամը 1100 -ին:

Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառներից որևէ մեկում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումի ձևը տեղադրված է ստորև:  Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենները,
  • անձնագրի պատճենը,
  • մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,
  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 900005163283):

     Դիմումը և դիմումին կից փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ընդհանուր բաժնում առձեռն կամ փոստով (ք. Երևան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am)` 2019  թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 14-ը:  

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի մայիսի 14-ը ներառյալ:

 Որակավորումն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում (Հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 35/2, 12-րդ հարկ):

 Որակավորման հարցաշարերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հասցեով. https://www.cadastre.am/storage/files/pages/pg_9289261772_Harcashar-Qartez.pdf  

 

ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի,

չափագրման (հաշվառման) և հողաշինարարության

գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական

որակավորման մշտական գործող հանձնաժողով

 

 

Կատարող՝ Ս. Կարապետյան

Հեռ՝. 060-474114


14.04 ԿԲ Դիմումի ձև