Դեպի վեր
Նորություններ

30.04.2019

Միասնական արխիվի վանաձորյան շենքի ելակետային պայմանները գոհացուցիչ են


 Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և աշխատակիցներ Իրինա Մերդինյանն ու Էդգար Գրիգորյանը Վանաձորում ապրիլի 29-ին գնահատեցին Կադաստրի՝ նոր ստեղծվելիք արխիվային միասնական ստորաբաժանման շենքային հնարավորությունները (գտնվելու վայրը, շենքի ընդհանուր վիճակը, մուտքային և ելքային պայմանները)։ Այս նպատակով հատկացվել է Վանաձորի նախկին ծննդատան մասնաշենքը։

 

 Մասնագիտական աչքով ամենը զննելուց հետո այցելուները բավարար համարեցին ելակետային պայմանները, չնայած համոզվեցին, որ եղածն ընդարձակելու անհրաժեշտություն կա։ Բուն շինաշխատանքը կսկսվի, ամենայն հավանականությամբ, այս տարվա վերջին։

 

 

 Կոմիտեի հնագամյա ծրագրում ներառված է որոշ ստորաբաժանումներ միավորելու հարցը՝ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Այս ծրագրի առաջին քայլը Կոմիտեի միասնական ստորաբաժանման ստեղծումն էր, որն իրականացվեց անցյալ տարվա վերջին, իսկ գործել այն սկսեց այս տարվա աշխատանքային առաջին օրվանից։ Հաջորդ քայլերից մեկն էլ միասնական արխիվային ստորաբաժանման ստեղծումն է, որտեղ միավորվելու է Կոմիտեի ամբողջ արխիվը։