Դեպի վեր
Նորություններ

01.05.2019

Նյու Յորքում աշխարհագրական անվանումների թեմայով ելույթ ունեցավ նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը


 ՄԱԿ-ի «Աշխարհագրական անվանումների մասնագետների խմբի»՝ Նյու Յորքում հրավիրված առաջին նստաշրջանում Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը երեկ ներկայացրեց աշխարհագրական անվանումների ռոմանիզացիայի իրավիճակը ՀՀ-ում, առկա խնդիրները և էկզոնիմների հայացման քայլերը։ Այս քննարկումը հրավիրված էր աշխատանքային խմբի՝ աշխարհագրական անվանումների ռոմանիզացման համակարգով զբաղվող ենթախմբի նիստում, և Փիլոյանը ելույթ ունեցավ ենթախմբի համաղեկավար Պետեր Պալի նախաձեռնությամբ։ 

 Նստաշրջանը ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում հրավիրված է 2019 թվականի ապրիլի 29-ից մայիսի 3-ը։ Նպատակն է՝ բարձրացնել աշխարհագրական անունների միասնական չափորոշիչներին  իրազեկությունը, դրանց դերի կարևորումը ազգային մշակութային ժառանգությունը պահպանելու գործում և փորձի փոխանակումը երկրների միջև։

 

 

 Բացի հիմնական նստաշրջանից, Արտակ Փիլոյանը զուգահեռ մասնակցում է մի շարք աշխատանքային խմբերի քննարկումներին. մասնավորապես մայիսի 3-ին նա կմասնակցի երկրների անվանումների աշխատանքային խմբի հանդիպմանը։