Դեպի վեր
Հայտարարություններ

14.05.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության բնագավառում հերթական որակավորման ստուգումը անցկացվելու է  2019 թվականի հունիսի 14 ին ժամը՝ 10:00 -ին:

Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումի ձևը տեղադրված է ստորև:  Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • գրավոր դիմում` կոմիտեի ղեկավարի անունով,
    • բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը,
    • անձնագրի պատճենը,
    • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283) պատճենը (բնօրինակը ներկայացնել որակավորման ստուգման օրը)
    • մեկ լուսանկար` 3x4 սմ չափի:

            Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ընդհանուր բաժնում` ք. Երևան, Արշակունյաց 7), փոստով կամ Էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am) 2019 թվականի մայիսի 14-ից մինչև 2019 թվականի հունիսի 4-ը ներառյալ:

            Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 04.06.2019թ. մինչև ժամը 18:00:

 Որակավորումը անցկացվելու է ՀՀ անշարժ  գույքի կադաստրի  կոմիտեի «Գեոդեզիա և Քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում (Հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 35/2, 12-րդ հարկ):

 Անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց որակավորման ստուգման հարցաշարը տեղադրված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայք էջում  www.cadastre.am

 

 

 

Իրավաբանական վարչություն

Օրենսդրության մշակման և որակավորման բաժին

Հեռ. 060-474114


13.95 ԿԲ Դիմումի ձև