Դեպի վեր
Նորություններ

20.05.2019

Սպասարկող ավտոմեքենաների շարունակական կրճատում, գրություններին ժամկետից շուտ պատասխանող հիմնարկ (աշխատանքային խորհրդակցություններ)


 Սարհատ Պետրոսյանը Կադաստրի կոմիտեի վարչությունների պետերի հետ խորհրդակցությանն այսօր քննարկել է սպասարկող ավտոմեքենաների շահագործման նոր մոտեցումները. ավտոմեքենաները պետք է սպասարկեն ոչ թե վարչության պետին, այլ վարչությանը, և սպասարկող ավտոմեքենա չի ունենա այն վարչությունը, որի աշխատանքը դրա կարիքը չունի։ Նման դեպքերում վերջիններիս ավտոմեքենան Կոմիտեն կվերադարձնի պետությանը։ (Պետական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով Կադաստրի կոմիտեն ու նրա «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն արդեն 30 տրանսպորտային միջոց են վերադարձրել պետությանը։ Եվս 3-ը պատրաստվում են տրամադրել Քաղաքաշինության, տեխնիկակական և հրդեհային տեսչական նորաստեղծ մարմնին, ևս 3-ը՝ վերադարձնել)։

 Իսկ ընդհանուր աշխատանքային խորհրդակցությանն այսօր ղեկավարն իր գոհունակությունը փոխանցեց Կոմիտեում փաստաթղթաշրջանառութան ընթացիկ մոնիթորինգի արդյունքից՝ նշելով, որ նախորդ շաբաթ ընդամենը երկու գրություն է ստորագրել, որոնց վերջնաժամկետը հենց այդ օրն էր լրանում։ 

 

 

 «Տեմպը պահենք, որպեսզի դառնանք այն պետական հիմնարկը, որը ժամկետից շուտ է պատասխանում գրություններին»։

     Սարհատ Պետրոսյանը և գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանն, ըստ շարունակական նույն մոնիթորինգի արդյունքի, նշեցին, որ  այս ընթացքում ավելի ու ավելի են պակասել գրություններում տեխնիկական, բովանդակային սխալները, վերախմբագրման համար վերադարձները։

 Շարունակվում է Կոմիտեում թվային հեռախոսակայանի ներդրումը, որը հատկապես առավել մատչելի կդարձնի «թեժ գծի» սպասարկումը։ Ամենայն հավանականությամբ, գործը շուտով ավարտին կհասցվի։