Դեպի վեր
Նորություններ

23.05.2019

Հանրային քննարկման է դրված Բաղրամյան 26 շենքը «Հանրապետության տուն» կոչելու նախագիծը


 Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկման է դրել Երևանի Բաղրամյան պողոտայի 26/1 հասցեում գտնվող՝ Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշման նախագիծը:

 

 

 Հաշվի առնելով, որ Կադաստրի կոմիտեն նաև աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինն է՝ նախագիծն ուղարկվել է նաև Կոմիտե, որն առաջարկել է հարցը դնել հանրային, ինչպես նաև ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկման։

 Անվանակոչման խնդրանքով  քաղաքապետարան է դիմել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Ծրագրվում է շենքի դահլիճներում, ինչպես նաև հարակից տարածքներում իրականացնել մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ: