Դեպի վեր
Նորություններ

27.05.2019

Կադաստրի կոմիտեն պետությանն է վերադարձել արդեն 33 ավտոմեքենա


 Նախորդ շաբաթվա վերջին Կադաստրի կոմիտեն ծառայողական ևս 3 ավտոմեքենա վերադարձրեց պետությանը։ Տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանի փոխանցմամբ, առաջիկա օրերին կվերադարձվի ևս 1 մեքենա, իսկ 3 ավտոմեքենա Կոմիտեն կտրամադրի Քաղաքաշինության, տեխնիկակական և հրդեհային տեսչական նորաստեղծ մարմնին։

 

 Այսպիսով, պետական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով Կադաստրի կոմիտեն ու նրա «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն արդեն 33 տրանսպորտային միջոց են վերադարձրել պետությանը։

 

 

 Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը Կադաստրի կոմիտեի վարչությունների պետերի հետ խորհրդակցությանն անցած շաբաթ քննարկել է սպասարկող ավտոմեքենաների շահագործման նոր մոտեցումները. ավտոմեքենաները պետք է սպասարկեն ոչ թե վարչության պետին, այլ վարչությանը, և սպասարկող ավտոմեքենա չի ունենա այն վարչությունը, որի աշխատանքը դրա կարիքը չունի։ Նման դեպքերում վերջիններիս ավտոմեքենան Կոմիտեն կվերադարձնի պետությանը։