Դեպի վեր
Նորություններ

05.06.2019

Կադաստրի համակարգում աշխատողների թվաքանակի կրճատում չի լինի առաջիկա 3-4 տարիներին, իսկ վերամասնագիտացման, վերաորակավորման դեպքեր՝ այո


 Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը սա հավաստիացրեց՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք շատերն աշխատանքից չե՞ն ազատվի ամբողջովին առցանց ու անթուղթ կադաստրի ստեղծման արդյունքում, երբ, «մարդիկ գրասենյակների տեղը մոռանալու են», ինչպես ինքը ձևակերպեց.

 

 

 «Մեր հավակնոտ բարեփոխումներն առաջիկա 3-4 տարիներին մարդկային հսկայական ռեսուրս են պահանջելու, և ընդհանուր համակարգում ներգրավված անձանց թվաքանակի նվազում չենք կանխատեսում…

 Միևնույն ժամանակ, կառուցվածքային փոփոխություններ լինելու են, այո'… Գործընկերներիս ուզում եմ ասել, որ կրճատումներ չենք ենթադրում, բայց վերաորակավորվելու խնդիր շատերն ունենալու են, և ովքեր պարտաստ են փոփոխվել մեզ հետ, նրանց մենք բնականաբար տեսնում ենք համակարգում»։