Դեպի վեր
Նորություններ

06.06.2019

Արտակ Փիլոյանը Բրյուսելում մասնակցեց UN-GGIM-ի փորձագետների նստաշրջանին


 Գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը Բրյուսելում օրերս մասնակցեց ՄԱԿ-ի Երկրատարածական տվյալների գլոբալ կառավարման (UN-GGIM) եվրոպական փորձագետների 50 հոգանոց խմբի նստաշրջանին։ Այստեղ ներկայացվեց նոր ստեղծվող Երկրատարածական տեղեկատվության ինտեգրված հարթակի ներդրման ուղեցույցը (Integrated Geospatial Information Framework Implementation Guide)։ Աշխատանքային փաստաթղթերը կուղարկվեն մասնակից փորձագետներին՝ կարծիքներ և դիտողություններ ստանալու նպատակով։

 

 

 Նստաշրջանին զուգահեռ, ինտերակտիվ քննարկում անցկացվեց Երկրատարածական տեղեկատվության ոլորտի ապագա թրենդների (Future trends) վերաբերյալ։ Ընտրվեց թեմատիկ ուղղությունների ցանկը (long list), որը լայն քննարկման կդրվի գալիք օգոստոսին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԵՏԳԿ-ի գլխավոր նստաշրջանում։

 UN-GGIM-ն ապահովում է անդամ երկրների կադաստրային, քարտեզագրական և վիճակագրական գերատեսչությունների, եվրոպական ինստիտուտների և այլ շահառու մարմինների՝ երկրատարածական տեղեկատվությանն առնչվող համատեղ աշխատանքը։