Դեպի վեր
Ժամանակավոր թափուր պաշտոններ

12.06.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին

 

Լոռու մարզային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի առաջատար մասնագետ

(ծածկագիր՝ 41-3.3-240)

 

 Կատարում է որակավորում ստացած անձանց կողմից իրականացված չափագրման (հաշվառման) տվյալների մուտքագրման աշխատանքներ:

 Համեմատում է որակավորում ստացած անձանց կողմից ներկայացված թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի տվյալները, ինչպես նաև դրանք համեմատում է կադաստրային գործում առկա տվյալների հետ, որի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, տալիս է եզրակացություն:

 Մասնակցում է քարտեզներում ուղղումների և ճշտումների իրականացման, սեփականության վկայականների և քարտեզների (ծածկագրերի և մակերեսների) համեմատման և ճշտման, կրկնվող ծածկագրերի և չբացահայտված գույքերի ուղղման աշխատանքներին, համայնքների ղեկավարների կողմից յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմված ընթացիկ հողային հաշվեկշիռների տվյալների համեմատման  աշխատանքներին` նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաստատված և համաձայնեցված տվյալների հետ:

 Ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն սույն պաշտոնի անձնագրի:

 

 Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում  քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության Հողային և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքերի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման, 2000 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության  հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656, 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների   իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի  Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N1441-Ն, «Հայաստանի Հանրապետության  տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը ներդնելու մասին» N 225, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգը հաստատելու մասին» N 197-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին» N 91 որոշումների, «Հողամասի, շինությունների, հատակագծերի օրինակելի ձևերը և այդ հատակագծերին ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» N 284-Ն հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N1 - 2) տիրապետում:

 

 Աշխատավարձը՝ 129.634 (մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր երեսունչորս) դրամ:

 

 Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

* * *

 Նշված  թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

 2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

 3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

 4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

 5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

* * *

 Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

  •  գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  •  անձնագրի պատճենը,
  •  կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  •  աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
  •  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  •  մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնում կամ  էլեկտրոնային փոստի միջոցով main@cadastre.am հասցեով ժամը 9:30-ից 12:30-ը ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից

 

Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,

հեռ.՝ 060 474 247

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`   17.06.2019թ.:


16.86 ԿԲ Դիմումի ձև