Դեպի վեր
Հայտարարություններ

13.06.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն քաղհասարակական և մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին հունիսի 17-ին, ժամը 14։00-ին հրավիրում է հանրային քննարկման (Երևան, Արշակունյաց 7, 4-րդ հարկ)։ Քննարկվելու են 2020 թվականի պետական բյուջեի համար Կոմիտեի ներկայացրած հայտի նախագծերը, դրանց հիմքում դրված հաշվարկ-հիմնավորումները, միջնաժամկետ ծախսային ծրագրերն, ինչպես նաև կառավարության հնգամյա ծրագրի կատարումն ապահովող միջոցառումները։

 Մասնակցությունը մինչև հունիսի 17-ը, ժամը 13։00-ն պետք է հաստատել 060-474110 հեռախոսահամարով կամ էլ.փոստի main@cadastre.am հասցեով՝ գրելով անուն-ազգանունը, կազմակերպությունը և հեռախոսահամարը, նամակի «թեմա» (subject) բաժնում նշելով Public Hearing։

 Քննարկմանը հրավիրված են նաև ՀՀ հանրային խորհրդի ներկայացուցիչներ։

 Կոմիտեից ներկա կլինեն ղեկավար Սարհատ Պետրոսյանը, տեղակալ Արայիկ Սահակյանը, ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանը, և կառուցվածքային այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2020 թվականի բյուջետային հայտին առնչվող նյութերը՝ ստորև։


12.68 ՄԲ առնչվող նյութեր