Դեպի վեր
Նորություններ

14.06.2019

«Սևան» գրասենյակի պետ նշանակվեց Կարեն Հովսեփյանը


 37-ամյա Կարեն Հովսեփյանը ծնունդով Գավառի Գանձակ գյուղից է: Ավարտել է Գավառի պետական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը: Կադաստրի համակարգում է 2011 թվականից: Սկսել է Գավառի ստորաբաժանումից՝ արխիվային գործերի թվայնացմամբ:

 

 

 2018 թվականին ռեգիստր է նշանակվել Գեղարքունիքի մարզայինում և տեղափոխվել Երևան՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում: 1 տարի ամեն օր Գավառից եկել է Երևան աշխատանքի ու հետ գնացել: Կնոջ և 3.5 տարեկան տղայի հետ ապրում է Երևանում։  Չի թաքցնում՝ նշանակման համար շատ ուրախ է.

 «Մոտ 100 կմ ճանապարհս կրճատվել է, հիմա էլ ամեն օր կգնամ Սևան, կգամ»:

 Կարենի կինը՝ Արևիկը, ևս Կադաստրում է աշխատում. միասնական ստորաբաժանումում օպերատոր է: