Դեպի վեր
Նորություններ

17.06.2019

«Նույն լեզվով», «նույն ձեռագրով» և նույն ձևաչափով (աշխատանքային խորհրդակցություն)


 Կադաստրի կոմիտեն՝ բաժնային սեփականության գրանցման վերաբերյալ քաղաքացիների բողոքների հաճախակիությունից դատելով, քննարկումների արդյունքում ընդհանուր լուծումներ կմշակի։ Ղեկավարի խորհրդական Արամ Կարախանյանը Մարտունուց մի բնակչի նման բողոքին առնչվող հանգամանքներն ուսումնասիրելով, նույնպես մշակում է մեխանիզմ, որով «տեղաշարժեր» լինելու դեպքում տվյալ գույքի բոլոր սեփականատերերը կծանուցվեն, այդ հարցով բողոքարկման համար ժամկետ կսահմանվի...

 Առջևում են Կադաստրի համակարգում կառուցվածքային փոփոխությունները։ Բովանդակային առումով պատրաստ են 2 վարչությունների նոր կանոնադրությունները, որոնցում հիմնականում հաշվի են առնված կառուցվածքային սպասվող փոփոխությունները։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց արագացնել մյուսներինը ևս, իսկ անձնակազմի կառավարման բաժնի պետ Վարդանուշ Բոյախչյանին հանձնարարեց նույն ձևաչափի և «նույն լեզվի» բերել կանոնադրությունների նախագծերը։  

 

 Մյուս հանձնարարականը վերաբերում է կոնկրետ պատասխանատու չունեցող իրավական հարցերի ընթացքին.

 «Կարևոր և շրջադարձային մեր իրավական ակտերի մշակման ընթացքին՝ Ինտերգված կադաստրի, հասցեների միասնական ռեգիստրի հիմնում, ինքս անընդհատ հետամուտ եմ եղել, բայց էլի հարցեր ունենք, որոնք նույնպես կարևոր են, բայց տեղից չեն շարժվում»,-ասաց Սարհատ Պետրոսյանը՝ օրինակ բերելով միասնական արխիվի համար Վանաձորում շենքի հատկացման, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նոր կանոնադրության և այլ հարցեր։ Գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանին նա հորդորեց այդ հարցերով պատասխանատուներ առանձնացնել,- դրանց կատարումը չպետք է մնա որևէ մեկի անձնական նախաձեռնությանը»։

 

 Մոտ 4 ամիս առաջ աշխատանքային խումբ ստեղծվեց, որը նույնականացնում է Կադաստրի տրամադրության տակ եղած՝ անշարժ գույքի տվյալները. ո'ր կոնկրետ անձն ինչ անշարժ գույք ունի, և ո'ր անշարժ գույքի սեփականատերը կամ սեփականատերերն ովքեր են։ Աշխատանքը համակարգում է գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը, որին հանձնարարվել էր ուղեցույց մշակել, որպեսզի խմբի բոլոր անդամները «նույն ձեռագրով» անեն նույնականացումը, ուստի հանձնարարվեց նրան մեկ անգամ ևս վերանայել նախապես մշակված կարգն ու հետամուտ լինել որակյալ աշխատանքի կատարմանը։