Դեպի վեր
Նորություններ

19.06.2019

Կառավարության նիստի օրակարգի նախագծում է անշարժ գույքի հարկման բազայի վերաբերյալ փաթեթը


 

 

 ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած փաթեթը, որի մասին հանրության որոշ շրջանակներ թյուրըմբռնում ունեն, թե «գույքահարկի բարձրացում» է առաջարկում։Նկատի ունենալով սա, Կադաստրի կոմիտեն նախորդ շաբաթ տեղեկանք տարածեց, որում հակիրճ պարզաբանում է այն իրավիճակը, որից բխել է փաթեթի մշակումը, ինչ է անկալվում դրա ընդունումից հետո, և ինչ կապ կարող է այն ունենալ կամ չունենալ գույքահարկի չափի փոփոխությունների հետ։

 Տեղեկանքին կարող եք ծանոթանալ Կոմիտեի պաշտոնական կայքում։ Թեմայի շուրջ լրատվամիջոցներին հարցազրույցներ  են տվել Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Արայիկ Սահակյանը (հղումները տեղադրված են պաշտոնական կայքում և Կոմիտեի սոցցանցային էջերում)։ Միաժամանակ, Սարհատ Պետրոսյանը պատրաստ է Կառավարության նիստից հետո պատասխանել լրագրողների հարցերին։

 Զեկուցվելիք փաթեթում ներառված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը և Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը։