Դեպի վեր
Նորություններ

21.06.2019

Կադաստրի կոմիտեն մասնակցեց «Թվային տնտեսության ռազմավարական գնահատում» սեմինարին


 Համաշխարհային բանկի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմակերպած՝ «Թվային տնտեսության ռազմավարական գնահատում» սեմինարում ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ներկայացրին փորձագետ Անուշ Ղազանչյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցով խորհրդական Դավիթ Ամատունին։ Միջոցառման նպատակը ծանոթանալն է մասնավոր ու պետական հատվածների, հանրության կողմից թվային տեխնոլոգիաների յուրացման առկա վիճակին, թվային տնտեսության հիմնական շահառուների տեսակետներին։

 

 

 Կադաստրի կոմիտեն այս գործընթացով բավական շահագրգիռ է, քանի որ «Նոր կադաստրի» շրջադարձային ու հավակնոտ բոլոր ծրագրերի իրագործումը ( Ինտեգրված կադաստր, Հասցեների միասնական ռեգիստր, Ամբողջովին առցանց և ինքնաշխատ կադաստր, Երկրատեղեկատվական ազգային տարածական տվյալների ստանդարտներ, Էլեկտրոնային ազգային ատլաս…) պայմանավորված է թվային ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ։