Դեպի վեր
Նորություններ

21.06.2019

Համայնքների 11 ներկայացուցիչներ գրասենյակի սպասարակման հավաստագրեր ստացան


«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Ստեփանյանն այսօր հավաստագրեր հանձնեց Վանաձոր, Աշտարակ, Ջերմուկ, Ջրվեժ, Աբովյան, Տեղ համայնքների պետական կառավարման հիմնարկների 11 ներկայացուցիչների, որոնք հաջողությամբ ավարտեցին ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգի սպասարկման գրասենյակների գործառույթների ուսուցման դասընթացը։ Կադաստրի կոմիտեի նոր քաղաքականությունն է՝ ապակենտրոնացնել իր մատուցած ծառայությունների սպասարկումը։ 

 

 

 Դասընթացը 2019 թ. հունիսի 10-ից 21-ն անցկացվեց Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ՝ Հարավային Կովկասում տեղական ինքնակառավարման բարելավման ծրագրի շրջանակում։