Դեպի վեր
Նորություններ

28.06.2019

Հունիսի 30-ի մասնագիտական տոնի առթիվ Սարհատ Պետրոսյանը շնորհավորում է համակարգի բոլոր աշխատողներին


 

 

 

 

 

 Կադաստրի համակարգի սիրելի' գործընկերներ,

  շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, որը՝ սկզբնավորվելով որպես հողաշինարարի և գեոդեզիստի օր, վերածվեց ընդհանրապես կադաստրի համակարգի աշխատողի օրվա։ Դրանով հատկապես կարևորվեց համակարգի դերը մեր երկրի տնտեսության մեջ՝ հողը դիտարկելով որպես հանրային հարստություն, իսկ դրա պատշաճ կառավարումը՝ կայուն հանրային կառավարման նախադրյալ։

 Մաղթում եմ այնքան եռանդ ու կորով, որ միասին կարողանանք հաղթահարել մեր ձեռնարկած բոլոր հավակնոտ բարեփոխումների դժվարությունները և միասին ճաշակենք #ՆորԿադաստրի մաս լինելու հպարտությունն ու բերկրանքը։ Իմ առաջնային ցանկությունն է, որ մեր համակարգում աշխատելը լինի պատվաբեր ու նորաձև՝ թոթափելով նախկինից ժառանգած բացասականը, զարգացնելով՝ դրականը։

 

    Սիրով՝

    Սարհատ Պետրոսյան