Դեպի վեր
Նորություններ

01.07.2019

Ազգային ժողովը միաձայն ընդունեց «կադաստրային փաթեթը»՝ կնիքի վերացում, թվային գործառնություններ...


 Ազգային ժողովը հուլիսի 1-ին 102 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց Կադաստրի կոմիտեի մշակած և Կառավարության հաստատած նախագծերի փաթեթը։ Օրենքն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստորագրելուց հետո՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

 Այդ փաթեթով առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ հիմնականում Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում, որոնց ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն կկոչվի Կադաստրի կոմիտե, կվերանա «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջը, կկարգավորվի Կադաստրի (այդ թվում՝ Ինտեգրված կադաստրի) էլեկտրոնային ինքնաշխատ (ավտոմատ) համակարգով գործունեությունը։

 

 Սարհատ Պետրոսյանի՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակվելուց և համակարգում նոր ու շրջադարձային բարեփոխումների մեկնարկից ի վեր սա Կոմիտեում մշակված առաջին նախաձեռնությունն է, որն արդեն քննարկվում է Ազգային ժողովում։