Դեպի վեր
Նորություններ

01.07.2019

Կադաստրի կոմիտեն դարձավ քարտեզագրության միջազգային ընկերակցության անդամ


 Քարտեզագրության միջազգային ընկերակցության գործադիր կոմիտեն հաստատել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անդամակցությունը: Սրանով միջազգային ևս մեկ հարթակում կապահովվի Հայաստանի Հանրապետության ներկայությունը՝ ի դեմս Կադաստրի կոմիտեի:

 Քարտեզագրության միջազգային ընկերակցությանն այժմ անդամակցում է 73 երկիր (քարտեզագրական գործառույթ իրականացնող ազգային հաստատությունների միջոցով)։ ՔՄԸ-ի առաքելությունը քարտեզագրական և երկրատեղեկատվական գիտական առաջընթացը միջազգային մակարդակով խթանելն է: Այն մեկ հարթակում է միավորում աշխարհի հետազոտողներին, պետական քարտեզագրական ծառայությունները, քարտեզներ հրատարակողներին, ծրագրային ապահովման մասնագետներին, երկրաբաններին և աշխարհագրագետներին: