Դեպի վեր
Նորություններ

03.07.2019

Պետական միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունները բարելավելու նպատակով


 «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ Արման Խաչատրյանը և ավագ խորհրդատու Վարուժան Անտոնյանն այսօր Կադաստրի կոմիտեում էին՝ քննարկելու, թե ինչպես կարելի է բարձրացնել պետական ծառայություններ մատուցող միասնական գրասենյակների աշխատանքի արդյունավետությունը և ինչպես բարելավել այդ ծառայությունների մատուցումը e-request.am հարթակի միջոցով։

 

 Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանի և գրասենյակների սպասարկման վարչության փորձագետ Անուշ Ղազանչյանի հետ հանդիպումները պարբերական կլինեն՝ մշտադիտարկումների արդյունքներով կիսվելու, պետական միասնական գրասենյակների խնդիրները քննարկելու և լուծումներ առաջարկելու համար։