Դեպի վեր
Նորություններ

09.07.2019

Կոմիտեի ղեկավարն ու տեղակալը Սան Դիեգոյում կմասնակցեն աշխարհահռչակ Esri-ի աշխատաժողովի ֆորումին


 Սան Դիեգոյում հուլիսի 8-ին կբացվի Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) ծրագրային ապահովման միջոցներ արտադրող համաշխարհային առաջատարի՝ Esri-ի  (Environmental Systems Research Institute) ամենամյա աշխատաժողովը, որի շրջանակում հրավիրված Ազգային կառավարական գործադիր ֆորումին (National Government Executive Forum)  Հայաստանից մասնակցում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Լևոն Մելիքյանը։ Հավաքի կարգախոսն է՝ «GIS. բանական և զգայական համակարգ»։

 «Ոլորտում ամենաթարմ տեղեկությունների փոխանցման հազարավոր ժամեր՝ մեկ վայրում. նիստերի՝ ավելի քան 1000 ժամ, դասընթացների՝ ավելի քան 770 ժամ, ավելի քան 300 ցուցադրանք, քո՝ ավելի քան 19 հազար գործընկերների ներկայություն». ծանուցում է աշխատաժողովի պաշտոնական կայքը։

 

 

 Ընկերության ներկայացուցիչ Կարստեն Բյոռնսոնը ֆորումին մասնակցելու հրավերը հայկական կողմին արել էր դեռ Երևանում՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարների հետ հանդիպմանը, որի նպատակը բանակցություններն էին, թե արդյոք երկրատեղեկատվական համակարգչային ծրագրերի ոլորտում աշխարհի առաջատար այս ընկերությունը կհամագործակցի՞ Հայաստանի կադաստրի կոմիտեի հետ՝ Ինտեգրված կադաստրի թվային հարթակների ստեղծման ու հետագա գործունեության շրջանում։ Վերջնական պայմանավորվածությունից առաջ Esri-ն պետք է իրավիճակի գնահատում անցկացնի և առաջարկներ մշակի։

 Ինտեգրված կադաստրի ստեղծման ու գործունեության փուլերում Կադաստրի կոմիտեի  աջակիցներն ու համագործակիցներն են նաև ամերիկյան, ճապոնական կազմակերպություններ, հայաստանյան համալսարաններ…