Դեպի վեր
Նորություններ

09.07.2019

Տեղեկություն ստանալու համար Կադաստրի համակարգին 6 ամսում դիմել է մոտ 300 000 քաղաքացի և իրավաբանական անձ


 ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում տեղեկություն ստանալու համար դիմել է 200 998 քաղաքացի և իրավաբանական անձ։ Բնականաբար, ռեկորդակիրը Կադաստրի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումն է. շուրջ 178 196 դիմում։ Ամենաշատը դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝  143 858 հարցում և որոշում։ Պետական կառույցների կողմից առաջին կիսամյակում արվել է 6 278 հարցում՝ 100 822 անձի վերաբերյալ։

 Ստորև՝ Կոմիտեի կառուցվածքային միավորների ստացած նման դիմումների թվաքանակը 6 ամսում.

 Ընդհանուր բաժին  - 9 263, որից 1 351-ը՝ գրավոր։

 Սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչություն – շուրջ 3 180 ( ամբողջը՝ հեռախոսազանգերով)։

 Գույքի գրանցման վարչություն – 4 619 (որից 708-ը՝ գրավոր)։

 Կադաստրային գնահատման և համ. դիտարկումների վարչություն – 720 (ամբողջը՝ հեռախոսազանգերով)։

 Ֆինանսատնտեսագիտական վարչ. – շուրջ 1 342 ( ամբողջը՝ հեռախոսազանգերով)։

 Վերահսկողության վարչություն – շուրջ 3 640 ( ամբողջը՝ հեռախոսազանգերով)։

 Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն – 178 196 (ամբողջը՝ գրավոր), որից քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ՝ 10 355 դիմում, գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման՝ 18 123 դիմում, հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարցումներ և որոշումներ՝ 143 858, պետական կառույցների կողմից արված հարցումներ՝ 6 278 (100 822 անձի վերաբերյալ)։

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին – 638 ( որից 26-ը գրավոր, 334 անձ դիմել և պատասխան է ստացել Ֆեյսբուքով (որոշ անձիք դիմել և պատասխան են ստացել մի քանի անգամ), մնացածը՝ հեռախոսով)։

 . Տեղեկություն տրամադրելու մերժումները եղել են միայն 2 հիմքով՝

 երբ Կադաստրի համակարգի լիազորություններից դուրս տեղեկություն են խնդրել կամ

 երբ դիմողը հրաժարվել է վճարել տեղեկության համար օրենքով սահմանված գումարը։