Դեպի վեր
Հայտարարություններ

11.07.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միջազգային կապերի բաժնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին

 

 Փորձագետն իրականացնում է

  • օրենսդրական դաշտի գնահատում,
  • իրականացվող բարեփոխումների համար անհրաժեշտ քայլերի և միջոցառումների վերաբերյալ առաջարկների ներկայացում,
  • միջազգային, եվրոպական և հետխորհրդային երկրների փորձի ուսումնասիրում և վերլուծում,
  • մի շարք այլ օրենքներում և այլ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկների ներկայացում,
  • միջազգային գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ներկայացվելիք թեմատիկ նախագծերի վերաբերյալ մասնագիտական տեղեկատվության, համապատասխան հիմնավորումների ապահովում:

 

 Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած մեկ տարի ժամկետով:

 

 Փորձագետը պարտավորվում է`

  • Բարեխղճորեն կատարել սույն պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:

 

 Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  • ՀՀ քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • իր լիազորություններին վերաբերող անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
  • անհրաժեշտ ծրագրային փաթեթեների կիրառման հմտություն,
  • տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
  • բանակցություններ վարելու կարողություն,
  • փոփոխությունների կառավարում,
  • ժամանակի կառավարում,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների ազատ տիրապետում։

 

* * *

 Փորձագետի վարձատրության չափը սահմանվում է պայմանագրով

* * *

 Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե

  1. տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
  2. օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
  3. օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
  4. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
  5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու,
  6. ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք,
  7. երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

* * *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի պատճենը,
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • ինքնակենսագրություն (շարադրվում է ազատ ոճով, ներկայացնել ձեռագիր)

 

փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնում կամ էլեկտրոնային փոստի միջոցով main@cadastre.am հասցեով ժամը 9:30-ից 18:00-ը ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից

 

Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,

հեռ.՝ 060 474 247, 060 474 147

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  22.07.2019 թ.:

 


50.5 ԿԲ Դիմումի ձև