Դեպի վեր
Նորություններ

16.07.2019

Հուլիսի 20-ին Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի կունենա մանկական ատլասի շնորհանդեսը


 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում (Երևան, Տերյան 42/1) հուլիսի 20-ին տեղի կունենա Մանկական պատկերազարդ ատլասի շնորհանդեսը։ Այն հրատարակել է Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը։ Նախատեսված է նախադպրոցական տարիքի և տարրական դասարանների երեխաների համար: Ատլասի էջերում ներկայացված են Աշխարհը, Եվրոպան, Հայկական լեռնաշ­խարհը, Հայաստանն ու Արցախը:

 

 

 Այն նաև ուշագրավ տեղեկություններ է տալիս զարմանահրաշ ճարտարապետական հուշար­ձանների՝ աշխարհի հին ու նոր հրաշալիքների, ամենա­յուրահատուկ, ամենահետաքրքիր, ամենատպավորիչ կառույցների, կամ ամենա-ամենա կենդանիների ու բույսերի, բնական երևույթների և այլնի մասին: