Դեպի վեր
Նորություններ

22.07.2019

Կրտսեր հանրության դատին հանձնվեց Մանկական պատկերազարդ ատլասը


 Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում Մանկական ատլասի շնորհանդեսն էր։ Պատկերազարդ այս ատլասը հրատարակել է Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, որն աշխարհագրական քարտեզների և ատլասների ստեղծման երկարամյա փորձ ունի։

 Ատլասի էջերում մանուկներին մատչելի և պատկերավոր ներկայացված են Աշխարհն ու Եվրոպան, Հայկական լեռնաշխարհը, Հայաստանն ու Արցախը: Օգտագործված պայմանական նշաններն իրենց գունային ձևավորմամբ քարտեզներն առավել «դյուրամարս» են դարձնում երեխաների համար:

 «Սիրելի՛ երեխաներ, թերթելով այս ատլասի էջերը, ուշագրավ տեղեկություններ կստանաք զարմանահրաշ ճարտարապետական հուշարձանների՝ աշխարհի հին ու նոր հրաշալիքների մասին։ Կստանաք նաև ձեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ՝ օրինակ, որո՛նք են աշխարհի ամենայուրահատուկ, ամենահետաքրքիր, ամենատպավորիչ կառույցները կամ ամենա-ամենա կենդանիներն ու բույսերը, բնական երևույթները, ամենաջրառատ գետն ու ջրվեժը և այլն»,-շնորհանդեսի մասնակից երեխաներին դիմելով՝ ասաց ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը։

 Ատլասը շուտով վաճառքի կհանվի գրախանութներում։