Դեպի վեր
Նորություններ

22.07.2019

Հանդիպման են հրավիրվում քարտեզագետները, գեոդեզիստները, չափագրողները և հողաշինարարները


 Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության ոլորտներում աշխատելու որակավորում ունեցող անձանց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Լևոն Մելիքյանը հուլիսի 30-ին, ժամը 14։30-ին հրավիրում են Կոմիտե՝ քննարկելու ոլորտի խնդիրներն ու դրանք հաղթահարելու առաջարկությունները, մասնավորապես՝ որակավորման կարգի և գործունեության, աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջների վերաբերյալ։

 

 

 Քննարկմանը մասնակցությունը պետք է հաստատել՝ մինչև հուլիսի 30-ը, ժամը 10։00-ն էլեկտրոնային նամակ ուղարկելով shushanik.hakobyan@cadastre.am հասցեին։ Որպես թեմա (subject) պետք է նշել “Meeting with Surveyors”, իսկ նամակի բուն տեքստում պետք է գրել անուն-ազգանունը, հեռախոսի և որակավորման վկայականի համարները։