Դեպի վեր
Նորություններ

22.07.2019

Հայաստանի կադաստրի պատվիրակությանը Թբիլիսիում ընդունեց Վրաստանի «կադաստրի» ղեկավարը


 Վրաստանի հանրային ռեգիստրի ազգային գործակալության նախագահ Իվանե Ցարցիձեն Թբիլիսիում հուլիսի 22-ին ընդունեց Հայաստանի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը։ Մերոնք Թբիլիսիում են ճանաչողական այցով՝ ծանոթանալու Վրաստանում գույքի գրանցման համակարգին, բարեփոխումներին, ձեռքբերումներին, էլեկտրոնային կառավարման սկզբունքներին և այլն։ Ցարցիձեի հետ հանդիպումից առաջ նրանք շրջայց կատարեցին Արդարադատության տանը, որն իրականացնում է անշարժ գույքի գրանցմանն առնչվող բոլոր գործարքները։

 

 

 Վրաստանը վերջին տասը տարիների ընթացքում նշանակալի առաջընթաց է գրանցել այս ոլորտում, ստեղծել գրանցման՝ ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված, թափանցիկ, անվտանգ և միասնական համակարգ: