Դեպի վեր
Նորություններ

07.08.2019

Ռեգիստրի դասընթացի մասնակիցներին հավաստագրերը հանձնեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը


 ՀՀ տարածքում անշարժ գույքի ռեգիստրի մասնագիտական դասընթացի և դրան հաջորդած թեստային քննության մասնակիցներին այսօր Կոմիտեում հավաստագրեր հանձնելիս Սարհատ Պետրոսյանն ասաց, որ դասընթացը նախաձեռնելու նպատակը համակարգում ռեգիստրի դերը կարևորելն է. ռեգիստր աշխատելը պետք է պատվաբեր համարվի: Կադաստրի կոմիտեի ղեկավարը ցանկացողներին հրավիրեց մասնակցելու նույնականացման աշխատանք իրականացնող 3 մասնագետների առաջիկա մրցույթներին։

 

 

 Հավաստագրի երկու տեսակ շնորհվեց՝ մասնակցելու և ավարտելու, կամ պարզապես մասնակցելու։ Առաջին տեսակի հավաստագիր շնորհվեց այն 8 անձանց, որոնք դասընթացի ավարտին քննություն են հանձնել ու հաղթահարել 36 միավորի շեմը։ Նրանցից 2-ը՝ Մարիաննա Առուստամյանն ու Արմեն Բաղդասարյանը, 40 հնարավորից 40 միավոր են հավաքել։