Դեպի վեր
Նորություններ

09.08.2019

Սամվել Մնացականյանը նշանակվեց «Կենտրոն» գրասենյակի պետ


 Կադաստրի կոմիտեի Երևանի «Կենտրոն» գրասենյակի պետ նշանակվեց Սամվել Մնացականյանը։ Մասնագիտությամբ իրավաբան (ԵՊՀ), 63-ամյա Մնացականյանը մինչ այս զբաղեցնում էր Կոմիտեի իրավաբանական վարչության պետի պաշտոնը (2014 թվականից)։ Իրավաբանական վարչության պետի թափուր պաշտոնի համար Կոմիտեն մրցույթ է հայտարարել։

 

      Սամվել Մնացականյանն ամուսնացած է, ունի որդի, դուստրեր և թոռներ։