Դեպի վեր
Նորություններ

15.08.2019

Ինտեգրված կադաստրի ստեղծման միջգերատեսչական հանձնաժողովն անցկացրեց առաջին նիստը


 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ օգոստոսի 15-ին անցկացվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

 

 

 ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Ինտերգված կադաստրի համակարգը կադաստրային քարտեզների, Հայաստանի տարածքի օդալուսանակարահանման և արբանյակային լուսանկարահանման արդյունքում ձևավորված տվյալների հիման վրա տարածական տվյալներ կտրամադրի կառավարման մարմիններին, որի արդյունքում հնարավոր կլինի հիմնավորված և օպերատիվ որոշումներ կայացնել։ Փոխվարչապետը նաև կարծիք է հայտնել, որ ինտեգրված կադաստրը կարող է զգալիորեն նպաստել տնտեսական ու տարածքային զարգացմանը:

 

 

  Ըստ նույն աղբյուրի, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն առավել մանրամասն անդրադարձել է Ինտեգրված կադաստրի հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների հետ կապված առաջիկա անելիքին: Միջգերատեսչական այս հանձնաժողովը ստեղծվել է հուլիսի վերջին։ Այն գլխավորում է փոխվարչապետ Ավինյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալը Կադաստրի կոմիտեի ղեկավար Պետրոսյանն է։ Ինտեգրված կադաստր՝ նշանակում է, որ համաժամանակյա թարմացման հնարավորությամբ մեկ հարթակում կպահվեն երկրի կենսագործունեության բոլոր բնագավառների տարածական տվյալները։