Դեպի վեր
Նորություններ

16.08.2019

Իրավաբանական վարչության պետ է նշանակվել Արմեն Արսենյանը


 Կադաստրի կոմիտեի իրավաբանական վարչության պետ է նշանակվել 34-ամյա իրավաբան Արմեն Արսենյանը (ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ)։

 

 Մինչ այս նշանակումն Արսենյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավաբանական բաժնի պետի տեղակալն էր։ Աշխատել է նաև Պետական եկամուտների կոմիտեում, առևտրային մի շարք մասնավոր ընկերություններում։

 2007-2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

 Նշանակման առաջին իսկ օրն Արսենյանն արդեն աշխատավայրում է, և մեր զրույցում ասաց, որ ո'չ, օտարության զգացում բոլորովին չկա, և գործն սկսել է իր աշխատանքի առանձնահատկություններին ծանոթանալուց։