Դեպի վեր
Նորություններ

22.08.2019

11 տարվա դադարից հետո վերջապես նորից գեոդեզիական ժամանակակից սարքեր գնվեցին


 Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն օրերս համալրվեց նորագույն գեոդեզիական գործիքներով (Leica Ultra ուղեգծաորոնիչ, Trimble GNSS R8 ռովեր կայան, Trimble GNSS R10 ռովեր կայան):

 ՊՈԱԿ-ում գեոդեզիական գործիք-սարքավորման վերջին գնումը սրանից առաջ արվել էր 2008 թվականին (ընդամենը մեկ գործիք), իսկ դրանից առաջ՝ 2003-ին։ Այժմ հստակ տրամադրվածություն կա նման սարքավորումների գնումները կազմակերպել հաճախակի և ըստ ժամանակակից գիտության պահանջների ու առաջարկի։ 

 

 

 Ոչ մասնագետների ավելի լայն շրջանակի համար տեղեկանք՝  

 . Ռովեր կայան սարքերով իրականացվում են չափագրման և հանութագրման աշխատանքներ (կից լուսանկարում՝ կարմիր կանգնակներով գործիքները)։ ՊՈԱԿ-ի գնած 2 ռովեր կայաններն այս ոլորտում գործածվող ամենաժամանակակից մոդելներից են։ 2008-ին գնված ռովեր կայանը, բնականաբար, համեմատաբար հին սերնդի սարքավորում է։

 . Leica Ultra  ուղեգծաորոնիչը գործածվում է նաև ստորգետնյա հաղորդակցուղիների (գազի, ջրի, կապի և այլն) հայտնաբերման և տեղորոշման համար։ Սրանից առաջ ՊՈԱԿ-ն այդ աշխատանքները կատարելիս օգտվել է սովետական արտադրության մեկ ИТ-4 ուղեգծաորոնիչից։