Դեպի վեր
Նորություններ

30.08.2019

Հաղթողները կարող են համագործակցել Կադաստրի կոմիտեի հետ


 «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոնում» հաղթած թիմերն օգոստոսի 29-ին Հանրային լրագրության ակումբում ներկայացրին իրենց ծրագրերը։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասախանատու Վիգեն Սարգսյանը ներկաներին ուղղված իրենց խոսքում նշեցին, որ երիտասարդների տեխնոլոգիական հմտությունների խորացումը շատ կարևոր է երկրի կառավարմանը քաղաքացիական հասարակության մասնակցության և թափանցիկ ու բաց կառավարման համար։ 

 Կադաստրի կոմիտեի ղեկավարը նաև ասաց, որ ովքեր կադաստրային համակարգի տվյալների հիման վրա են կատարել իրենց աշխատանքը, կարող են ցանկացած պահի համագործակցության ակնկալիք ունենալ, ինչպես նաև միանալ Կադաստրի կոմիտեի բարեփոխումներին։ 




 Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի տեղակալ Լեւոն Մելիքյանի, «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ղեկավար Կարեն Գրիգորյանի, գեոդեզայի եւ քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանի անմիջական աջակցությամբ «Գրադիենտ» խմբի ստեղծած ծրագրի օգնությամբ Թագուհի Մեսրոպյանի, Գարիկ Ադամյանի և Գայանե Տատուրյանի մշակած ծրագրով հնարավոր է բացահայտել կադաստրային քարտեզներում առկա սխալները։ 

 «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն»՝ նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը Երևանում անցկացվել է այս տարվա ապրիլին։ Նպատակը կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության համար նորարար լուծումների մշակումն էր: Այն կազմակերպել էր Հանրային լրագրության ակումբն իր գործընկերների հետ՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության և Համաշխարհային բանկի աջակցությամբ։ 
--
 Լուսանկարը՝ Հանրային լրագրության ակումբի Ֆեյսբուքի էջից։