Դեպի վեր
Նորություններ

28.08.2019

Մասիս գյուղը՝ Մասյաց, Արարատ գյուղը՝ Նոր Սալմաստ, Խաչփառը՝ Խաչափար. համայնքներում կքննարկվեն առաջարկվող տեղանունները


 Կադաստրի կոմիտեի ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին է ուղարկել մարզի մի քանի տեղանունների փոփոխությունների առաջարկների ցանկը և խնդրել համապատասխան համայնքներում քննարկելդրանք, կարծիք հայտնել։ 

 Կադաստրի նույնականացման բազայում տեղանունները տարբերակելու համար առաջարկվում է Մասիս գյուղն անվանափոխել Մասյաց, Արարատ գյուղը՝ Նոր Սալմաստ: Օտարամուտ Դիմիտրով տեղանվան փոխարեն հանձնաժողովն առաջարկում է Պտղաշեն կամ Գյուղաձոր տարբերակները:

 Խաչփառ տեղանվան փոխարեն առաջարկվում է ոչ թե Խաչփար,այլ Խաչափար տարբերակը, որը Խաչփառ գյուղի հին պատմական անվանը՝ «Խաչափարախ» (նշանակությունը՝ վանք), ավելի մոտ է: 

 Ի դեպ, համայնքը Խաչփար անվանափոխելու մասին ավագանու հաստատած առաջարկությունը համայնքի ղեկավարը դեռևս 2011 թվականին տարածքային կառավարման նախարարին է ուղարկել արդեն իսկ իրենց առաջարկած՝ «Խաչփար» տարբերակով ձևաթղթի վրա: