Դեպի վեր
Նորություններ

03.09.2019

Վարչապետի մոտ հանդիպմանը Կոմիտեի ղեկավարը միջանկյալ հաշվետվություն ներկայացրեց աղետի գոտու տնակների մասին


 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սեպտեմբերի 2-ին քննարկվել են 1988 թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների նկատմամբ պետության ունեցած պարտավորությունների կատարման հարցեր։

 

 

 Հանդիպմանը ներկայացվել է նաև Աղետի գոտու տնակների վերաբերյալ տվյալների ամփոփման մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի միջանկյալ հաշվետվությունը: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, որը գլխավորում է աշխատանքային խումբը, ներկայացրել է կատարված ուսումնասիրության արդյունքները, նշել, որ վերլուծվել են հավաքագրված տվյալները, երկրատեղեկատվական ծրագրային ապահովման միջոցով իրականացվել է գոտիավորում, մշակվել են մի շարք առաջարկություններ։

 


 Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ աղետի գոտու բնակավայրերում առկա խնդիրներին պետք է մոտենալ փուլ առ փուլ լուծելու տրամաբանությամբ, և Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի տնակային ավանների հետ կապված անելիքը պետք է դիտարկել քաղաքաշինական տրամաբանության համատեքստում:

 Կառավարության լրատվականի պատրաստած հաղորդագրության այլ մանրամասներ՝ այստեղ ։