Դեպի վեր
Նորություններ

04.09.2019

Կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգում


 Հայաստանի խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին ՀՀ օրենքի նախագծին:

 
 Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ելույթում մեկ անգամ ևս տեղեկացրեց, որ օրենքի ընդունումը չի ենթադրում գույքային հարկերի բարձրացում։ Նպատակը Հայաստանում անշարժ գույքը պատշաճ գնահատելն է, ինչը կնպաստի նաև, պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող հող օտարելիս կամ վարձակալության տրամադրելիս մեկնարկային գինը ճշգրիտ սահմանելուն։

 


 Պետրոսյանն արձանագրեց, որ անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու համար Կադաստրի կոմիտեն իրականացրել է 51.000 շուկայական գնահատություն։ Գրանցված պայմանագրային գների և շուկայի առաջարկների հիման վրա ձևավորվել են կադաստրային գնահատման հիմնական 2 մոտեցումները, որոնք ներառված են նախագծում. դրանք են՝ հողամասով անշարժ գույքի գնահատման կարգը և բազմաբնակարան շենքում տեղակայված շինությունների գնահատման կարգը:


 Առաջարկվում է ներկայումս գործող հողի հարկը և գույքահարկը փոխարինել անշարժ գույքի միասնական հարկի գաղափարով և անշարժ գույքի հարկման բազայի կադաստրային արժեքից անցում կատարել իրական շուկայականին մոտարկված կադաստրային արժեքին։


 Հանձնաժողովի նիստին Կոմիտեից մասնակցում էր նաև ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը: