Դեպի վեր
Նորություններ

04.09.2019

Շուկան, այո', ակտիվացել է, կայունացել, խաղացողները՝ շատացել. Կադաստրի կոմիտեի պատասխանը թերթին


 «168 ժամ» թերթում սեպտեմբերի 3-ին տպագրված «Բնակարանային շուկան ակտիվացե՞լ է, թե՞ պասիվացել» հոդվածում ասվում է, թե «մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է անշարժ գույքի գործարքների ավելացման մասին՝ բնակարանային շուկայում հակառակ գործընթացն է տեղի ունենում»։ Նախ, վերնագրի հարցին պատասխանենք՝ անշարժ գույքի շուկան ակտիվացել է, այո', և 2019 թվականի հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ գրանցել 17,1 %-ի աճ։ Նշենք նաև, որ սկսած տարեսկզբից, գրեթե ամեն ամիս ենք գրանցել գործարքների աճ (տե'ս գրաֆիկը)։

 Իսկ այն, ինչ շեշտված է թերթում, ոչ թե գործարքների, այլ միայն վաճառքի ցուցանիշներ են։

 2019 թվականին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների մասով գրեթե ամեն ամիս արձանագրել ենք աճ՝ բացառությամբ որոշ ամիսների։ Այդ բացառությունները ևս բացասական ցուցանիշ չեն, քանի որ Հայաստանի անշարժ գույքի շուկան փոքր է և, եթե, օրինակ, 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ 162 գործարքով նվազում կա, դա կարող է ընդամենը նշանակել դեռևս շահագործման չհանձնված՝ 12 հարկանի մեկ շենք։ Ըստ այդմ, դա չի կարող նշանակել, թե «շուկան մտել է խորը թմբիրի մեջ », ինչպես նշվել է թերթում։ Իրականում շուկան կայունացել է, իսկ խաղացողները՝ շատացել (տե'ս գրաֆիկը)։