Դեպի վեր
Նորություններ

05.09.2019

«Տարածական տվյալների հիման վրա պլանավորումն անհրաժեշտություն է». Սարհատ Պետրոսյանի վերլուծականը՝ մամուլում


 «Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ միայն պատշաճ տարածական պլանավորման փաստաթղթերով հնարավոր է լուծել շինարարական և այլ թույլտվությունների ու առհասարակ անհասկանալի կերպով քաղաքաշինության մեջ «խցկված» ողջ խնդիրների կծիկը, սակայն կարծում եմ, որ տարածական պլանավորումը հենց հանրային կառավարման այն առանցքային ատամնանիվն է, որը ճիշտ աշխատելու արդյունքում մի քանի այլ ատամնանիվների աշխատանքը ևս ինքնաբերաբար դարձնելու է արդյունավետ։ Հենց այդ ատամնանիվներն են, որ պետք է պտտեցնեն կառավարության նախանշած տնտեսական հեղափոխության թափանիվը՝ ապահովելով դրա կայունությունն ու ինստիտուցիոնալացումը՝ նվազագույնի հասցնելով պետական պաշտոնյաների վարչական միջամտությունը։ Իսկ այն, որ այս ամենն իրականություն է դառնալու մոտ ապագայում, մեզ ստիպում է մեկընդմիշտ վերարժևորել տարածական տվյալների հավաքագրման ու պլանավորման գործում մեր կատարած ներդրումները. միջազգային փորձով ապացուցվել է, որ դա տասնապատիկ ավելի արդյունավետ է, քան «մոտավորապես» կամ «աչքաչափով» պլանավորումը»,- հոդվածն այսպես է եզրափակում Կադաստրի կոմիտեի ղեկավար, ճարտարապետ քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը։ 

 

 Ամբողջական հոդվածը՝ այստեղ։