Դեպի վեր
Նորություններ

06.09.2019

Մշակվում է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը


 Աղվերանում սեպտեմբերի 4-ից 6-ն աշխատաժողով անցկացվեց՝ մշակելու ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հանձնարարականը համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Երկօրյա աշխատաժողովին մասնակցեցին պետական ոլորտի պատասխանատուներ, իսկ մեթոդաբանությունը ներկայացրին ԵՄ և ՏՀԶԿ ՍԻԳՄԱ նախաձեռնության երեք փորձագետներ։   

  Անուշ Ղազանչյանը (խմբային լուսանկարում՝ ձախից երկրորդը) Կադաստրի կոմիտեն ներկայացրեց «հանրային ծառայությունների մատուցում» աշխատանքային խմբում։ Պատմում է, որ մասնագիտական բուռն, բայց և կառուցողական էին քննարկումները, և ասում է, որ սպասվում են արագ զարգացումներ, քանի որ աշխատանքի վերջնաժամկետը 2019թ. դեպտեմբերի 25-ն է։