Դեպի վեր
Նորություններ

10.09.2019

2019-ին Կոմիտեն կասեցրել է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության 38 վկայական


 2018 թվականին Կադաստրի կոմիտեն տրամադրել է անշարժ գույքի գնահատման որակավորման 44, իսկ 2019-ի 8 ամիսների ընթացքում՝ 16 վկայական: 2018-ին դադարեցվել է ընդամենը մեկը, 2019-ին որևէ վկայական չի դադարեցվել:

 

 

 ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության ոլորտներում 2018-ին տրամադրվել է 8, իսկ 2019-ի ընթացքում՝ 10 որակավորման վկայական:

 

 

 2018-ին կասեցվել է որակավորման 14, իսկ այս տարի՝ 38 վկայական: Նախորդ տարի վերացվել է 10 վկայականի կասեցում, այս տարի՝ 44: Մինչ օրս դադարեցվել է այս ոլորտի որակավորման 6 վկայական. մեկը՝ 2018-ին, հինգը՝ վերջին ութ ամսում:

--

 Տվյալները տրամադրեց իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Սյուզաննա Կարապետյանը (09.09.2019)։