Դեպի վեր
Նորություններ

12.09.2019

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց անշարժ գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագիծը


 Ազգային ժողովը 92 կողմ, 15 դեմ և 2 ձեռնպահ ձայներով քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։   

 

 Նախորդ օրը հարցը խորհրդարանում զեկուցելիս Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ այս օրենքով ոչ թե գույքահարկի չափ է սահմանվում, այլ գույքի կադաստրային արժեքը մոտարկվում է շուկայականին, նաև նշեց, որ օրենքի ընդունումից հետո մի շարք իրավական ակտերի ընդունմամբ բարձր արժեք ունեցող ունեցող գույքի հարկը կարող է մի քանի անգամ բարձրանալ, իսկ ոչ թանկ գույքի դեպքում՝ բոլորովին չփոխվել։