Դեպի վեր
Նորություններ

16.09.2019

Սարհատ Պետրոսյանը և Արտակ Փիլոյանը Դուշանբեում կմասնակցեն «երկրատարածական և կադաստրային ոլորտների» ԱՊՀ միջպետական խորհրդի նիստին


 Կադաստրի կոմիտեի ղեկավարը և գեոդեզիայի, քարտեզագրության վարչության պետը սեպտեմբերի 17-ից 19-ը Դուշանբեում կմասնակցեն Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական նիստին: Բացման օրը նախատեսված է նաև Սարհատ Պետրոսյանի ելույթը նախորդ նիստի որոշումների կատարման ու հատկապես՝ Հայաստանի կադաստրում իրականացված բարեփոխումների վերաբերյալ։ Նիստի շրջանակում գումարվելիք  մասնագիտական ոլորտային խմբերի աշխատանքին Հայաստանի կադաստրից կմասնակցի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը։

 

 

 Եզրափակիչ փուլում Խորհրդի անդամները կքննարկեն և կստորագրեն նիստի ամփոփիչ արձանագրությունը,  կորոշվեն հաջորդ՝ 42-րդ նիստի նախագահող երկիրը, անցկացման վայրը և ժամկետները:

     Այս մարմինը ստեղծվել է, որպեսզի իրականացնի ԱՊՀ մասնակից պետությունների միջև 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված՝ գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ոլորտում փոխգործակցության համաձայնագիրը: Խորհուրդը մշակում և իրականացնում է միջպետական ծրագրեր, համակարգված քաղաքականություն՝ գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման  ոլորտում, կազմակերպում է ոլորտի մասնագետների վերապատրաստումը: